Եվրամիությունը պետք է լուծարվի՝ Х սոցցանցում գրել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Նրա խոսքով՝ առանձին երկրների «պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին»։ Առաջին անգամ չէ, երբ միլիարդատերը քննադատում է Եվրամիությունը, այդ թվում՝ մեկնաբանելով դաշինքի անդամ երկրների ներքին գործընթացները։               
 

Բաքուն թռավ

Բաքուն թռավ
24.05.2012 | 10:13

Քվեբեկում կայացած միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստում 2020 թվականին կայանալիք օլիմպիական խաղերի հավակնորդ քաղաքների թիվը նվազեց` հինգից հասնելով երեքի: «Սանրվածների» մեջ են Բաքուն ու Դոհան: «Մրցավազքը» շարունակում են Տոկիոն, Մադրիդն ու Ստամբուլը: Եռյակի առաջատարը Տոկիոն է: «Օլիմպիադա-2020»-ի մայրաքաղաքի հարցը վերջնական լուծում կգտնի 2013թ.
սեպտեմբերի 13-ին, Բուենոս Այրեսում:

Մարտին Հուրիխանյան

Հ.Գ.- Ավելի մանրամասն՝ «Իրատես de facto»-ի հունիսի 1-ի համարում:

Դիտվել է՝ 6035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ